Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

ՀՀԿ գործադիր մարմինը Սյունիքի մարզպետի թեկնածության հարց չի քննարկել

ՀՀԿ գործադիր մարմինը Սյունիքի մարզպետի թեկնածության հարց չի քննարկել
12.09.2014 | 14:13

ՀՀԿ գործադիր մարմնի նիստում քննարկվել են ներկուսակցական հարցեր, ԱԺ աշնանային քառօրյայի աշխատանքները, սակայն Սյունիքի մարզպետի թափուր մնացած պաշտոնի հարց չի քննարկվել՝ նիստից հետո հայտարարեց կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նիստը տևել է մոտ 40 րոպե: Ի պատասխան հարցի՝ ինչո՞ւ է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կուսակցության կենտրոնական գրասենյակում, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Կուսակցության խորհուրդն այսօր նաև քննարկումներ է կազմակերպել, որոնք կապված են ապագա բյուջետային քննարկումների հետ, բացառապես դրանով»,-հայտարարեց Էդուարդ Շարմազանովը:
Ինչ վերաբերում է Սյունիքի մեկ այլ նախկին մարզպետ Վահե Հակոբյանի հայտարարությանը, թե ինքը պաշտոնից ազատվել է կուսակցության քաղաքական որոշման արդյունքում, ՀՀԿ խոսնակն ասաց. «Պարոն Հակոբյանն ասել է, որ իրեն քաղաքական թիմն առաջարկել է մեկ այլ պատասխանատու պաշտոն, և մենք էլ կարծում ենք, որ պարոն Հակոբյանի թե մարդկային բարձր հատկանիշները, թե փորձը պատասխանատու պաշտոնում կօգնեն, որ ջրային տնտեսությունն է´լ ավելի բարեփոխվի»:

Դիտվել է՝ 1915

Մեկնաբանություններ